Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատերազմի հանգամանքները գործող իշխանության օրոք օբյեկտիվ չեն քննվի. Վանեցյան

Պատերազմի հանգամանքները գործող իշխանության օրոք օբյեկտիվ չեն քննվի. Վանեցյան
28.12.2020 | 09:30

Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցու բակում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» հավաքին մասնակցում էր նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեր ազգի ու հայապահպանության կենտրոնն է եղել դարեր ի վեր,- ասում է նա,- Ցանկացած հայ մարդ պարտավոր է խոնարհումով, նվիրումով հետևել եկեղեցուն։ Ոչ միայն այսօր, այլ ցանկացած կիրակի եկեղեցի եմ այցելում»:


Ինչ վերբերում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակին, ապա Վանեցյանը նշում է՝ պատերազմի հետ կապված բոլոր մանրամասները՝ սկզբի, ընթացքի ու ավարտի մասին, հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա: Հստակ պատասխանները, մանրամասնում է, ենթադրում են քրեական գործի շրջանակներում իրականացվող քննություն։ ԱԱԾ նախկին պետը համոզված է՝ գործող իշխանության օրոք այդ քննությունն օբյեկտիվ ու արդարացի չի իրականացվի: Հիշեցնենք, որ ըստ Միքայել Մինսյանի՝ պատերազմից առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մոտալուտ պատերազմի նախազգուշացման ու կանխարգելիչ քայլեր անելու մասին նամակ էր հղել:

Դիտվել է՝ 7423

Մեկնաբանություններ